Շիրակի մարզպետը հերքել է շրջանառվող խոսակցությունները, թե ՔՊ-ն իբր ցանկանում է «Գյումրիում զավթել իշխանությունը»

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն անդրադարձել է վերջին շրջանում Գյումրիում տեղի ունեցող իրադարձություններին և շրջանառվող խոսակցություններին, թե իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պլանավորում է հեռացնել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Դավիթ Առուշանյանը հերքել է Վարդան Ղուկասյանին հեռացնելու մասին խոսակցությունները՝ շեշտելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որևէ նման սցենար չի գծում և չի պլանավորում։ 

«Մենք նման սցենարներ չենք գծում։ Ցանկանում եմ հիշեցնել, որ Հայաստանի բազմաթիվ համայնքներում իշխող կուսակցությունը չունի քաղաքապետ, և դրանից մենք ողբերգություն չենք ստեղծում։ Մեր գլխավոր նպատակը արդար ընտրությունների անցկացումն է, որպեսզի ձևավորվի լեգիտիմ իշխանություն։ Մեր քայլերն ուղղված են բացառապես բնակչության շահերին»,– նշել է մարզպետը։ 

Անդրադառնալով Վարդան Ղուկասյանի հայտարարություններին, թե ինքը քաղաքական հալածանքների է ենթարկվում, Շիրակի մարզպետն ասաց, որ Գյումրու քաղաքապետն ունի քաղաքական գնահատականներ տալու իրավունք։ 

«Սակայն հարց է առաջանում՝ արդյոք  ռեպրեսիանե՞ր են տեղի ունենում։ Եթե ուզում ենք խոսել ռեպրեսիաներից, պետք է հետ նայենք անցյալին, երբ պարոն Ղուկասյանը՝ ընտրված քաղաքապետ լինելով, դիմում գրեց և լքեց պաշտոնը, կամ երբ հաջորդ ընտրություններում նրան թույլ չտվեցին մասնակցել։ Ահա այդ ժամանակ կարելի էր խոսել ճնշումների մասին։ Իսկ այսօր, երբ տեղի են ունեցել ընտրություններ, և ավագանու չորս ուժ միացել են ու քաղաքապետ են ընտրել, Կառավարությունը պարզապես իր ծրագրերն է շարունակում Գյումրիում։ Այստեղ որևէ բռնաճնշում չկա»,– ասել է Դավիթ Առուշանյանը։

Հայերեն

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ