Աշխարհ

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

1 րոպեի ընթերցում

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

Հութիները Սաուդյան Արաբիայի դեմ ծովային շրջափակում հայտարարելուց ի վեր Եմենի ափերի մոտ հուլիսի 20-ին ստիպել են 48 սաուդական նավթատարի փոխել երթուղին։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին   օգոստոսի 19-ին  հայտնել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին։

«Մենք թույլ չենք տվել, որ 48 սաուդական նավթատարներ անցնեն։ Դրանցից 34-ը հետ են շրջվել Արաբական ծովում և Հնդկական օվկիանոսում, ևս 14-ին մենք թույլ չենք տվել անցնել Կարմիր ծովով»,- հայտարարել է նա։

Սարին նշել է, որ հուլիսի 20-ից հութիները հարվածներ են հասցրել ութ սաուդական նավթատարի՝ հինգին՝ Կարմիր ծովում, իսկ երեքին՝ Ադենի ծոցում և Արաբական ծովում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում