Մարզեր

Դդմաշենի փողոցները հիմնանորոգվում են

1 րոպեի ընթերցում

Դդմաշենի փողոցները հիմնանորոգվում են

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են 3-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ փողոցների հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Դդմաշենի 4 փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 98 միլիոն 400 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը։

Ծրագրի շրջանակներում իրականացվելու է 7700 քմ տարածքի ասֆալտապատում: Նախատեսված է մայթերի սալիկապատում, եզրաքարերի և վաքերի տեղադրում, ջրահեռացման համակարգի կառուցում:

Օգոստոսին մեկնարկած շինարարական աշխատանքները կավարտվեն հոկտեմբերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում