Մարզեր

Բերդաշենում կառուցվող միջնակարգ դպրոցի շինաշխատանքներն ավարտական փուլ են

1 րոպեի ընթերցում

Բերդաշենում կառուցվող միջնակարգ դպրոցի շինաշխատանքներն ավարտական փուլ են

Շիրակի մարզի Ամասիա համայնքի Բերդաշեն բնակավայրում կառուցվող նոր միջնակարգ դպրոցի շինարարական աշխատանքներն ավարտական փուլ են: Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին Ամասիայի համայնքապետարանից,  հիմա ընթանում են դպրոցի բակի բարեկարգման, մայթերի կառուցման, ինչպես նաև ներքին հարդարման աշխատանքներ:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ կառուցվող մոդուլային տիպի նոր դպրոցի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 717 միլիոն դրամ, որը հատկացրել է ՀՀ կառավարությունը: Կրթօջախը նախատեսված է 100 աշակերտի համար, որտեղ կսովորեն նաև հարևան 8 բնակավայրերի երեխաները:

Ամասիայի համայնքապետարանից տեղեկացնում են նաև, որ «Բերդաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի շենքի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի 4-րդ եռամսյակում։

Բերդաշեն գյուղը մոտ 10 տարի առանձնացված դպրոցական շենք չի ունեցել. նախկին շենքում բռնկված հրդեհից հետո ուսումնական հաստատությունը ժամանակավորապես տեղակայվել էր բնակավայրի վարչական շենքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում