Աշխարհ

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լեկոռնյուն հանձնարարել է երկրի պաշտպանության և ազգային անվտանգության գլխավոր քարտուղար Նիկոլա Ռոշին ստեղծել կիբեռստորաբաժանում, որը կարձագանքի ֆրանսիական տեղեկատվական համակարգերի դեմ ուղղված սպառնալիքներին։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին, վկայակոչելով Լեկոռնյուի նամակը, հաղորդում է Figaro-ն։

Որոշումը կայացվել է հաքերային լայնածավալ հարձակումների ֆոնին։ Նոր ստորաբաժանումը պետք է արձագանքի Ֆրանսիայի տեղեկատվական համակարգերի դեմ իրականացվող կիբեռսպառնալիքներին։

Ավելի վաղ Ֆրանսիայի Հանրային ֆինանսների գլխավոր վարչության (DGFiP) ղեկավար Ամելի Վերդիեն հայտնել էր, որ իր ղեկավարած գերատեսչությունը հաքերային հարձակումների հետևանքով բախվել է տվյալների արտահոսքի երեք դեպքի։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում