Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղարի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության քարտուղարի հետ

Հայաստանի արտաքին գործերի  նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի Հանրապետության պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  

Երկուստեք բարձր են գնահատվել Հայաստան-Հնդկաստան դինամիկ զարգացող հարաբերությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների աճող համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ:  

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է Հարավային Կովկասում հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացմանն ուղղված ՀՀ ջանքերը:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում