Մշակույթ

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Երևանի քաղաքապետարանի գլխավոր հովանավորությամբ Երևանում, Գավառում, Մեղրիում և Արտաշատում սեպտեմբերի 14-28-ը տեղի կունենա «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ փառատոնը, որն այս տարի նվիրված է ՀՀ անկախության 35-ամյակին, կմիավորի թատրոնը, ժամանակակից պարը, դրամատուրգիան, երաժշտությունը, մշակութային հանդիպումներն ու սոցիալական ծրագրերը։

Երկու շաբաթ շարունակ Հայաստանը կդառնա ստեղծագործության, մշակութային երկխոսության և հանդիպումների տարածք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում