Մարզեր

Գյումրիում 2026 թվականին նախատեսվում է հիմնանորոգել 46 փողոց. աշխատանքները 16 փողոցում արդեն մեկնարկել են

2 րոպեի ընթերցում

Գյումրիում 2026 թվականին նախատեսվում է հիմնանորոգել 46 փողոց. աշխատանքները 16 փողոցում արդեն մեկնարկել են

Գյումրիում 2026 թվականին նախատեսվում է հիմնանորոգել 46 փողոց։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գյումրու համայնքապետարանից, դրանցից 16-ում արդեն մեկնարկել են շինարարական աշխատանքները, իսկ 5 փողոցում դրանք ամբողջությամբ ավարտվել են։

2026 թվականի համար նախատեսված տնտեսական եվ սոցիալական  ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված  փողոցաշինական սուբվենցիոն ծրագրերը երկուսն են՝ մեկը ներառում է 18, մյուսը՝ 21 փողոց։  Ծրագրի ընդհանուր ներդրումը տեղական բյուջեից կազմում է ավելի քան 4 միլիարդ դրամ: Գումարի շուրջ 60 տոկոսը համայնքի միջոցներն են, իսկ 40 տոկոսը տրամադրվում է պետական բյուջեից՝ համաֆինանսավորման սկզբունքով։

Բոլոր մրցույթներն արդեն կայացած են, և աշխատանքներն ընթացքի մեջ են։  Միաժամանակ շարունակվում են նախորդ տարվանից մնացած 7 փողոցների աշխատանքները։

Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվող բոլոր փողոցներում նախատեսվում է տեղադրել նոր, ժամանակակից արտաքին լուսավորության համակարգ։ Ծրագրերի շրջանակում նախատեսվում է նաև փոխել կոյուղագծերը, ջրահեռացման դիտահորերը։

Համայնքապետարանից նաև տեղեկացնում են, որ խստացվել են կապալառու ընկերությունների նկատմամբ ներկայացվող պահանջները։ Եթե նախկինում երաշխիքային ժամկետը մեկ տարի էր, այժմ այն սահմանվել է երեք տարի։

Համայնքապետարանում վստահեցնում են, որ չնայած աշխատանքների մեծ ծավալին՝ նախատեսված փողոցների հիմնանորոգումը կավարտվի սահմանված ժամկետներում՝ մինչև 2026 թվականի ավարտը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում