Մշակույթ

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

1 րոպեի ընթերցում

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ արդեն չորրորդ անգամ կանցկացվի Yerevan Fashion Week-ը՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ոկտեմբերի 9-11-ը Երևանը կրկին կհամախմբի հայ և միջազգային դիզայներների, ոլորտի մասնագետների, գնորդների և համաշխարհային մեդիա ներկայացուցիչների։

Նորաձևությունը Երևանի սրտում՝ երեք օր շարունակ, ստեղծարարության և միջազգային համագործակցության մթնոլորտում։

Ի՞նչ սպասել YFW 2026-ից. 20+ ցուցադրություններ և ցուցահանդեսներ՝ հայ ու միջազգային դիզայներների մասնակցությամբ, Fashion Scout Armenia մրցույթ` երիտասարդ դիզայներների բացահայտում, Showroom՝ 30+ հագուստի, աքսեսուարների, զարդերի բրենդերի մասնակցությամբ, 9+ Պանելային քննարկումներ՝ տեղական և միջազգային ոլորտային մասնագետների մասնակցությամբ, միջազգային հյուրեր, մեդիա ներկայացուցիչներ և ինֆլուենսերներ, B2B հանդիպումներ, նեթվորքինգ և մասնագիտական կապեր։

«Երևանի Նորաձևության Շաբաթ 2026»-ի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում