Մարզեր

Ճամբարակում ավտոճանապարհի սողանքային տեղամասերում իրականացվել են ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

Ճամբարակում ավտոճանապարհի սողանքային տեղամասերում իրականացվել են ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումներ

Հայաստանի Գեղարքունիքի մարզի ճամբարակ համայնքում ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ Հ-30, /Մ-4/-Ճամբարակ-/Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19-րդ եւ 51-րդ կիլոմետրերում գտնվող սողանքային տեղամասերում իրականացվել են ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման, ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ճանապարհաշինական աշխատանքներն իրականացնող «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ընկերությունից, շինարարական աշխատանքների մեկնարկը տրվել է 2025 թվականի հոկտեմբերից, և 2026 թվականի օգոստոսի 19-ի դրաությամբ դրանք արդեն գտնվում են ավարտական փուլում։ Աշխատանքներն իրականացվել են Աղբերքի և Այգուտի տեղամասերում՝ 1247 գծամետր  երկարությամբ և 7482 քառակուսի մետր մակերեսով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 138 միլիոն դրամ, որն ամբողջովին  հատկացվել է պետբյուջեի միջոցներից։ Շինարարական աշխատանքների արդյունքում բեռնաթափվել է ճանապարհամերձ հողաշերտը, տեղադրվել են ջրահեռացման մետաղական խողովակներ, արգելափակոցներ, ավազակոպճային և կոպճային շերտեր, ֆրեզված ասֆալտի ծածկ։

«Ճամբարակով անցնող հանրապետական նշանակության ավտոճանապարհի Աղբերքի և Այգուտի տեղամասերում, 1247 գծամետր երկարությամբ, սողանքի հետևանքով դժվարանցանելի վիճակ էր առաջացել տրանսպորտային երթևեկության համար։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ արդեն սողանքային այդ տեղամասերում ապահովված է ճանապարհի անվտանգությունն  ու անցանելիությունը»,-ներկայացրին շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում