Մարզեր

Կառավարության միջոցներով մեկնարկել են Ջրառատ-Գյումրի ճանապարհի նորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Կառավարության միջոցներով մեկնարկել են Ջրառատ-Գյումրի ճանապարհի նորոգման աշխատանքները

Կառավարության միջոցներով մեկնարկել են Գյումրի քաղաքը Ախուրյան, Կառնուտ, Հովիտ, Բասեն և Ջրառատ բնակավայրերին կապող հիմնական ճանապարհի նորոգման աշխատանքները։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ ճանապարհը վերջին անգամ հիմնանորոգվել էր 2010 թվականին։ Ծրագիրն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլով Ջրառատից մինչև Ախուրյան՝ 12,2 կմ հատվածում, իրականացվում է ճանապարհի վերին շերտի նորոգում։ Քանի որ առկա ենթակառուցվածքները բավարար վիճակում են, այս հատվածում նախատեսվել է վերին շերտի աշխատանք։ Ծրագրի արժեքը 680 մլն դրամ է։ Աշխատանքներն իրականացվում են Ճանապարհային դեպարտամենտի պատվիրատվությամբ:

Երկրորդ փուլով նախատեսվում է Ախուրյանի շուրջ 5 կմ երկարությամբ հիմնական ճանապարհի ավելի խորքային հիմնանորոգումը, որը ներառելու է նաև ճանապարհային ենթակառուցվածքների նորոգում։

Ախուրյանի համայնքապետարանից  նշում են՝ թեև ճանապարհը վատ վիճակում չէր, բայց կառավարությունը նպատակահարմար է գտել իրականացնել դրա հիմնանորոգումը՝ ճանապարհային ենթակառուցվածքն ավելի բարեկարգ դարձնելու նպատակով։

Ջրառատում առաջիկայում սուբվենցիոն ծրագրով կմեկնարկեն նաև դեպի դպրոց տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում