Քաղաքականություն

ԱԺ-ում քննարկվում է աշխատանքի և բարեկեցության հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցը. թեկնածուն Նազելի Բաղդասարյանն է

3 րոպեի ընթերցում

ԱԺ-ում քննարկվում է աշխատանքի և բարեկեցության հանձնաժողովի նախագահ ընտրելու հարցը. թեկնածուն Նազելի Բաղդասարյանն է

Ազգային ժողովը քննարկում է աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Նազելի Բաղդասարյանի թեկնածության հարցը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Նազելի Բաղդասարյանի թեկնածությունն առաջադրել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Նազելի Բաղդասարյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց խմբակցությանը և կուսակցության վարչությանը իր թեկնածությունը դիտարկելու համար։

Մինչ այդ ԱԺ Եվրոպական ինտեգրման  հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Լուսինե Բադալյանի թեկնածությունը։

Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Հայաստան» խմբակցությունն  առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն  առաջադրել է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։

Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն  առաջադրել է Դավիթ Ղազինյանի թեկնածությունը։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն  առաջադրել է Բաբկեն Թունյանի թեկնածությունը։

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն առաջադրել է  Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունը։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է Վիլեն Գաբրիելյանի թեկնածությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում