1 րոպեի ընթերցում
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ զորամասերում անակնկալ ստուգայցերի շրջանակում այցելել է ևս մեկ բանակային դիրք։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նախարարը հայտնել է իր Ֆեյսբուքի պաշտոնական էջում՝ նշելով, որ ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով։
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում՝ օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների ստուգումից մինչև ծառայության կազմակերպման մնացյալ բոլոր հարցերը պահելով ուշադրության կենտրոնում: