Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորին

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի տնտեսական համագործակցության և զարգացման հարցերի հանձնաժողովի անդամ Ֆիլիպ Հոֆմանին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ գոհունակությամբ արձանագրելով բազմոլորտ գործընկերության շարունակական զարգացումն ու միջխորհրդարանական կապերի ամրապնդումը:

Ընդգծվել է ՀՀ վարչապետի և Գերմանիայի դաշնային կանցլերի ստորագրած «Երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» համատեղ հռչակագրի կետերի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքների կարևորությունը:

Երկուստեք կարևորվել է Հայաստան-Գերմանիա գործարար կապերի խթանման և երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում