Տնտեսություն

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

1 րոպեի ընթերցում

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ

«Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման» (CAFSEP) ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Նոր Կյանք, Հոռոմ, և Ձիթհանքով բնակավայրերի շահառուներին գյուղատնտեսական աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու համար տրամադրվել է 16 մոտոբլոկ՝ համապատասխան գյուղատնտեսական սարքավորումներով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) աջակցությամբ։

Ծրագրով նախատեսված է տրամադրել բազմատեսակ օժանդակության փաթեթներ, ներառյալ մոտոբլոկներ, կցասայլեր, խոտհնձիչներ, գութաններ և սրսկիչներ։

Տեխնիկայի հանձնման միջոցառմանը մասնակցել են ծրագրի իրականացման թիմի, խորհրդատվական ծառայություններ մատուցող «Ավենյու քընսալթինգ գրուպ» ՍՊԸ և «3 ԱՐ Ստրատեգիա» ՍՊԸ կոնսորցիումի ներկայացուցիչները, ծրագրի շահառուները, մարզպետարանի ներկայացուցիչներն ու համայնքների ղեկավարները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում