Սպորտ

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում «Ալաշկերտ»-ի դեմ խաղը Սանդրո Պերկովիչի համար վերջինն էր «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնում (այս խաղում «Նոա»-ն հաղթել էր նվազագույն հաշվով):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պերկովիչը միացել էր «Նոա»-ին 2025 թվականի հունիսին ու թիմի հետ նվաճել է Հայաստանի Գավաթն ու Սուպերգավաթը, առաջնորդել է ակումբը դեպի Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլ, և դարձել եվրոպական մրցաշարերում փլեյ-օֆֆ փուլ հասած և այնտեղ հաղթանակ տոնած առաջին հայկական ակումբի մարզիչը։

Նրա գլխավորությամբ «Նոա»-ն հաղթեց Չեռնոգորիայի, Սլովենիայի և Խորվաթիայի չեմպիոններին, Լեհաստանի գավաթակրին, վաստակեց վարկանիշային կարևոր միավորներ և Հայաստանին բարձրացրեց ՈւԵՖԱ-ի վարկանիշային աղյուսակի 33-րդ հորիզոնական, որի շնորհիվ հայկական ակումբները մյուս մրցաշրջանից կկարողանան նաև պայքարը սկսել Եվրոպա լիգայի որակավորման փուլերից։

«Նոա»-ն շնորհակալություն է հայտնել Պերկովիչին` ակումբում կատարած աշխատանքի համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում