Իրան

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

1 րոպեի ընթերցում

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունները վերսկսելու հնարավորությունը՝ նշելով, որ դա կարող է տեղի ունենալ որոշակի փուլում, սակայն այս պահին դրա անհրաժեշտությունը չի տեսնում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին ասել է Թրամփը օգոստոսի 19-ին լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտադիր է վերսկսել բանակցությունները Իրանի հետ։

«Հնարավոր է՝ ինչ-որ պահի։ Բայց հիմա, կարծում եմ, իրավիճակն առանց այդ էլ շատ լավ է»,-ասել է նա։ 

Թրամփը կրկին հայտարարել է, որ, իր կարծիքով, ներկայում ԱՄՆ-ն ամբողջությամբ վերահսկում է Հորմուզի նեղուցը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում