Աշխարհ

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

1 րոպեի ընթերցում

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

Կորեայի աշխատավորական կուսակցության (ԿԺԿ) կենտրոնական կոմիտեի ընդհանուր բաժնի վարիչ և Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույր Կիմ Յո Չժոնգը օգոստոսի 19-ին հայտարարել է, որ տեղեկություն չունի այն մասին, թե արդյոք վերջերս տեղի են ունեցել իր եղբոր՝ Կիմ Չեն Ընի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շփումները։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը,  այս մասին հաղորդում են ասիական լրատվամիջոցները։

«Ինչ վերաբերում է Վաշինգտոնից վերջերս ստացված տեղեկություններին՝ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև շփումների վերաբերյալ, ապա ես բացարձակապես տեղյակ չեմ այդ տեղեկատվությունից»,- ասել է նա։

Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Կիմ Չեն Ընն արձագանքել է երկկողմ շփումների վերաբերյալ իր կոչերին։ Թրամփը նշել էր, որ զրույցը «շատ դրական» է անցել։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում