Քաղաքականություն

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, թե ինչ է ակնկալում Հայաստանից սահմանափակումների մեղմման կամ վերացման համար

2 րոպեի ընթերցում

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտնել է, թե ինչ է ակնկալում Հայաստանից սահմանափակումների մեղմման կամ վերացման համար

«Ռոսսելխոզնադզոր»-ը Հայաստանից ակնկալում է հայտնաբերված սանիտարական խախտումների հետաքննության արդյունքների, ձեռնարկված միջոցների վերաբերյալ տեղեկատվության և խախտումների վերացմանն ուղղված գործողությունների ծրագրի տրամադրում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին  «Известия»-ին հայտնել են «Ռոսսելխոզնադզոր»-ից՝ պատասխանելով Հայաստանից տարբեր ապրանքների ներմուծման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերացման կամ մեղմման հնարավոր ժամկետների մասին հարցին։

««Ռոսսելխոզնադզոր»-ը հայկական կողմից ակնկալում է հետաքննության արդյունքները և ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև հայկական կողմի առաջարկած գործողությունների ալգորիթմը՝ ԵԱՏՄ անասնաբուժական և բուսասանիտարական պահանջների պահպանման ուղղությամբ»,-նշել են գերատեսչությունից։

Ռուսաստանը վերջին ամիսներին սահմանափակումներ է կիրառել Հայաստանից մի շարք ապրանքների, այդ թվում՝ ծաղիկների, մրգերի, բանջարեղենի, կաթնամթերքի և այլ արտադրանքի ներմուծման նկատմամբ՝ վկայակոչելով բուսասանիտարական և անասնաբուժական պահանջների խախտումները։ Հունիսի 12-ից «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակել է Հայաստանից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներմուծումն ու դրա տարանցումը ԵԱՏՄ այլ երկրներ։

ՌԴ-ն Հայաստանից ներմուծման սահմանափակումները սկսել էր կիրառել Հայաստանում հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ՌԴ-ի կողմից Հայաստանից ներմուծման նկատմամբ կիրառվող սահմանա»փակումները հակասում են Եվրասիական տնտեսական միության հիմնական սկզբունքներին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում