Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների
1 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի իշխանություններն ընդլայնել են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ ընդունելով ԵՄ-ի՝ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների 20-րդ փաթեթով նախատեսված մի շարք միջոցառումներ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնում է երկրի Դաշնային խորհուրդը։
«Դաշնային խորհուրդը օգոստոսի 19-ին որոշում է կայացրել ընդունել Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի լրացուցիչ միջոցառումներ»,- ասվում է հաղորդագրությունում։
Նոր միջոցառումներն, ըստ հաղորդագրության, ուժի մեջ կմտնեն օգոստոսի 20-ից և կվերաբերեն էներգետիկ, առևտրային ու ֆինանսական ոլորտներին։