Թրամփը և Նեթանյահուն քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը. ԶԼՄ-ներ

2 րոպեի ընթերցում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ քննարկելով Իսրայելի և Իրանի միջև սրվող պատերազմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of Israel-ը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյաների, որոնց անունները չեն նշվում։ 

Նեթանյահուն հունիսի 17-ին հայտարարել է, որ Իսրայել-Իրան հակամարտության սկսվելուց ի վեր գրեթե ամեն օր խոսել է Թրամփի հետ։

Reuters-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տան պաշտոնյան ևս հաստատել է, որ Թրամփը հունիսի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

Հեռախոսազրույցի մանրամասները, սակայն, չեն հաղորդվում։

Տեղեկություններ կան այն մասին, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Թրամփի գլխավորությամբ Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո։ Ենթադրվում է, որ այս նիստում ևս քննարկվել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը։

Հանդիպումից առաջ ԱՄՆ երեք պաշտոնյաներ Axios-ին հայտնել են, որ Թրամփը լրջորեն դիտարկում է Իսրայել-Իրան հակամարտությանը միանալու և ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին, մասնավորապես՝ Ֆորդոյում գտնվող ուրանի հարստացման ստորգետնյա օբյեկտին հարված հասցնելու հնարավորությունը։ 

Մինչ այժմ ԱՄՆ-ն օգնել է Իսրայելին պաշտպանվել հրթիռներից, բայց հրաժարվել է մասնակցել հարձակողական գործողություններին։

Իսրայելն Իրանին հարվածներ է հասցրել հունիսի 13-ին՝ հայտարարելով, որ թիրախավորում է Իրանի միջուկային ծրագիրը և բալիստիկ հրթիռների ծրագիրը։ Իրանը պատասխան հարվածներ է հասցրել։ Կողմերի միջև արդեն վեց օր է՝ փոխադարձ հարվածները շարունակվում են։ Իրանը զոհերի պաշտոնական թիվ է հայտնել հունիսի 16-ին՝ նշելով 224 զոհի մասին, որոնց թվում կան 45 կին և երեխա։ Իսրայելը հայտնել է իրանական հարվածներից 24 զոհի մասին։  

Հայերեն

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները