Հեգսեթը բացատրել է ԱԹՍ-ների հակազդման համակարգերն Ուկրաինայից Մերձավոր Արևելք տեղափոխելու պատճառը

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաստատել է, որ անօդաչու թռչող սարքերի հակազդման համակարգերի ամերիկյան բաղադրիչներն Ուկրաինայից տեղափոխվել են Մերձավոր Արևելք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Fox News-ի եթերում։

Հեգսեթը վկայակոչել է այս շաբաթ ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցած լսումները, որտեղ նրան հարցրել են Ուկրաինայի մասին։

«Ինձ տրվող հարցերից մեկն էր. «Դուք տեղափոխե՞լ եք ձեր անօդաչու թռչող սարքերի դեմ պաշտպանության համակարգերն Ուկրաինայից Մերձավոր Արևելք», որին ես պատասխանեցի. «Այո, տեղափոխել ենք», - նշել է նա։

Պենտագոնի ղեկավարը բացատրել է, որ ԱՄՆ-ն տեղակայում է բոլոր հասանելի ռեսուրսները Մերձավոր Արևելքում և ամբողջ աշխարհում ամերիկացիներին պաշտպանելու համար, քանի որ «այսօր պաշտպանության ոլորտում այլ պատկեր է»։

«Նման փոքր համակարգերը կարող են մեծ սպառնալիք ներկայացնել։ Մենք, որքան հնարավոր է, պատրաստված ենք», - ասել է նա։

Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել էր, որ Միացյալ Նահանգներն ԱԹՍ-ների հակազդման համակարգերի բաղադրիչներն ուղարկել է Մերձավոր Արևելքում գտնվող իր զորքերին։ Ուկրաինայի համար այս բաղադրիչները ռուսական ԱԹՍ-ներին հակազդելու հիմնական տեխնոլոգիան են։

ԱՄՆ նոր վարչակազմն Ուկրաինային ռազմական օգնություն չի տրամադրել նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալությունից ի վեր։ Այդուհանդերձ, նախորդ վարչակազմի կողմից հայտարարված փաթեթների զենքերը դեռևս մատակարարվում են։

Հայերեն

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս