Թրամփը քննադատել է Բայդենին՝ մահապատժի դատապարտված 37 անձանց պատիժը մեղմացնելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը սուր քննադատության է ենթարկել  ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի որոշումը՝ մեղմացնելու պատիժը 37 բանտարկյալների համար, որոնք դաշնային մակարդակով մահապատժի են դատապարտվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Թրամփի անցումային թիմի հաղորդակցության գծով տնօրեն Սթիվեն Չունը:

«Այդ մարդիկ ամենաահավոր մարդասպաններից են, և Ջո Բայդենի այդ նողկալի որոշումն ապտակ է զոհերին, նրանց ընտանիքներին և մտերիմներին», - հայտարարությունից հատված է մեջբերում The Hill պարբերականը:

Տեքստում նշված է, որ «Թրամփը հանդես է գալիս օրենքի գերակայության օգտին, որը կվերադառնա», երբ քաղաքական գործիչը պաշտոնապես ստանձնի նախագահի պաշտոնը։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ Բայդենը դաշնային մակարդակով մահվան դատապարտված 40 մարդուց 37-ի համար մահվան դատավճիռը փոխարինել է ցմահ բանտարկությամբ՝ առանց ազատ արձակման հնարավորության։ 

CNN-ի հաղորդմամբ՝ Բայդենը չի մեղմացրել Ջոխար Ցառնաևի դատավճիռը, որը մահվան է դատապարտվել 2013 թվականին Բոստոնի մարաթոնի ժամանակ ահաբեկչությանը մասնակցելու համար, Դիլան Ռուֆի դատավճիռը, որը մեղավոր է ճանաչվել 2015 թվականին Չառլստոն քաղաքում եկեղեցու ինը սևամորթ ծխականների սպանության մեջ, ինչպես նաև Ռոբերտ Բաուերսի դատավճիռը, որը դատապարտվել է  2018 թվականին Փիթսբուրգ քաղաքի սինագոգներից մեկում 11 մարդու սպանության համար:

Հայերեն

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը

Կացության կարգավիճակ ստանալու գործընթացներում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Մեկնարկել է «Արարատ-Արմենիա» - «ԱԶ Ալկմար» հանդիպման տոմսերի վաճառքը

Եվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համար

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին

Մհեր Գրիգորյանը կարևորել է Համաշխարհային բանկի ներդրումը Հայաստանի զարգացման ծրագրերում

ՀՀ նախագահն Անկախության օրվա կապակցությամբ ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանին

Ադրբեջանի նախագահն ու Մեծ Բրիտանիայի առևտրի նախարարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությունը

ՅՈՒՆԻՍԵՖ-ն ու գործընկերներն ընդլայնում են երեխայակենտրոն ծառայությունների ցանցը Տավուշում և Սյունիքում

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին