«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակում իրականացվելու են հանդիպումներ Հայաստանի 50 մշակութային գործիչների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը շարունակում է իրականացնել «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագիրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ծրագրի աշնանային շրջափուլի մեկնարկը տրվել է սեպտեմբերի 25-ին՝ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից: Հանդիպման բանախոսը կոմպոզիտոր, Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն, Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Մարինե Օթարյանն էր:

Նախագծի աշնանային փուլի շրջանակում արդեն իրականացվել են երեք հանդիպումներ. երկուսը՝ Լոռու մարզի Դսեղ և Գյուլագարակ գյուղերում, մեկը՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում: Հանդիպումները վարել են Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի դերասան Նարեկ Բաղդասարյանը, հեղինակ-կատարող, երգահան, բանաստեղծ Վախթանգ Հարությունյանը և երգեհոնահար Թերեզա Ոսկանյանը: 

«Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակում 2024 թվականի ընթացքում իրականացվելու են հանդիպումներ Հայաստանի 50 մշակութային գործիչների հետ, որոնց ընտրությունը կատարվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից: Հանդիպումներն անցկացվելու են մայրաքաղաքում և ՀՀ բոլոր մարզերում՝ ներգրավելով հանրակրթական դպրոցներում սովորող ավելի քան 4000 աշակերտի: 

Հանդիպումներն անցկացվում են ինտերակտիվ ձևաչափով. երեխաները հնարավորություն կունենան ստանալու ոչ միայն տեսական գիտելիքներ, այլև անմիջականորեն կդիտեն տվյալ արվեստագետի ներկայացումը, համերգային կատարումը, մասնակցություն կունենան բանախոսի կողմից տեղում անցկացվող վարպետության դասին, արվեստի նմուշների ցուցադրմանը, ինչը հետագայում կարող է օգնել նրանց մասնագիտական կողմնորոշման հարցում: Յուրաքանչյուր հանդիպման ընթացքում կլինի հարցուպատասխանին նվիրված հատված, որը կնպաստի աշակերտ-արվեստագետ առավել անմիջական կապի շփմանը և երեխաներին հետաքրքրող հարցերի պարզաբանմանը: 

Հայերեն

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ

Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից