Հռոմում մեկնարկել է Գազայի հարցով ԱՄՆ, Իսրայելի, Եգիպտոսի և Կատարի ներկայացուցիչների հանդիպումը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմում մեկնարկել  է Գազայի հատվածի հարցով հանդիպումը Իսրայելի հետախուզական ծառայության ղեկավարի, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի, Կատարի վարչապետի և Եգիպտոսի հետախուզական ծառայության ղեկավարի մասնակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ynet պորտալը։

Ավելի վաղ՝ Իսրայելի կաբինետի ղեկավարի գրասենյակից հայտնել են, որ երկրի հետախուզական ծառայության ղեկավար Դավիդ Բարնեան կիրակի օրը ժամանել է Իտալիայի մայրաքաղաք՝ մասնակցելու բանակցություններին՝ Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնագրի առաջխաղացման համար։

Մայիսի 31-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Գազայի հատվածում փուլային խաղաղ կարգավորման  համաձայնագրի նոր նախագծի պայմանների մասին: Ենթադրվում է, որ այն կտևի վեց շաբաթ՝ ներառելով հրադադարի, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող իսրայելցի պատանդների, իսկ Իսրայելի կողմից՝  պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման հարցերը:

Հայերեն

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը

«Silicon Mountains Summit & Expo 2026» երկօրյա համաժողովն ավարտվեց «Ներդրում նորարարության մեջ» խորագրով

Կառավարությունը որոշել է դադարեցնել Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը

Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին