Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Շինարարության շուրջ 85 տոկոսը կատարվել է միջազգային կազմակերպությունների, բնակչության և վարկային միջոցներով

Շինարարության շուրջ 85 տոկոսը կատարվել է միջազգային կազմակերպությունների, 
բնակչության և վարկային միջոցներով

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ընթացիկ տարվա տասն ամիսներին իրականացված շինարարական աշխատանքների ֆինանսավորման աղբյուրների մեջ օտարերկրյա ներդրողներին բաժին է հասնում 13 տոկոսը։ Այս աղբյուրից հատկացվող միջոցները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 5,7 անգամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս են վկայում ՀՀ վիճակագրական ծառայության «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2017 թվականի հունվար-հոկտեմբերին» հրապարակման տվյալները։

Շինարարական աշխատանքներն ամենաշատը ֆինանսավորվում են կազմակերպությունների միջոցներից՝ ամբողջի մեջ այն կազմում է 43,1 տոկոս։ Բնակչության  միջոցներով իրականացված շինարարությունը շուրջ 26 տոկոս է ընդհանուրի մեջ։  Շինարարության 16,2 տոկոսն էլ հնարավոր է դարձել միջազգային վարկերի հաշվին։ Շինմոնտաժային աշխատանքների մեջ ևս 2017-ի հունվար-հոկտեմբերին գերիշխող են եղել ֆինանսական աղբյուրները։

Ընթացիկ տարվա տասն ամիսներին ամենաշատ շինարարությունն իրականացվել է անշարժ գույքի հետ կապված գործունեության (27,2 տոկոս), տրանսպորտի (11,2 տոկոս), հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման (10,2 տոկոս) ոլորտներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am