Երևանում՝ 11:07,   25 Մայիս 2024

Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլին

Լևոն Արոնյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի Շարժայի փուլին

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 18-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում կմեկնարկի ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շվեյցարական համակարգով անցկացվող մրցաշարին կմասնակցեն 18 շախմատիստ: Մրցաշարը բաղկացած կլինի 9 տուրից և կավարտվի փետրվարի 27-ին:  Շարժայի փուլը առաջինն է ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարերի շարքում, իսկ ընդհանուր առմամբ  «Գրան պրի»-ն բաղկացած է 4 մրցաշարերից, որոնք տեղի կունենան Շարժայում, Մոսկվայում, Ժնևում և Պալմա դե Մալյորկայում: «Գրան պրի»-ի ընդհանուր հաշվարկի առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին: ՖԻԴԵ-ի «Գրան պրի» մրցաշարի առաջին փուլին կմասնակցեն 18 շախմատիստներ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am