Սպորտ

«Մունդիալ-2018»-ից առաջ. ԿՈՍՏԱ ՌԻԿԱՆ ամենաանսպասելի հավաքականներից է 

4 րոպեի ընթերցում

«Մունդիալ-2018»-ից առաջ. ԿՈՍՏԱ ՌԻԿԱՆ ամենաանսպասելի հավաքականներից է 

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մունդիալ 2018-ի ամենաթույլ հավաքականներից մեկը կարելի է համարել Կոստա Ռիկայի ընտրանուն: Սակայն Կենտրոնական Ամերիկան ներկայացնող այս թիմնընդունակ է խառնելու ֆավորիտ համարվող բոլոր թիմերի խաղաքարտերը:

Պատմական ակնարկ

Կոստա Ռիկան իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 1921 թվականին: «Տիկոսները» գերխոշոր հաշվով իրենց առաջին հաղթանակը տոնել են ԱՄՆ հավաքականի նկատմամբ` 1946 թվականին, իսկ պարտությունը կրել են 1975 թվականին` մեքսիկացիներից: Կոստառիկացիները ընդամենը 5 անգամ են մասնակցել ԱԱ-ին: Կոստա Ռիկայի հավաքականը աշխարհի առաջնությանն առաջին անգամ մասնակցել է 1990 թվականին: Հայտնվելով C խմբում` «տիկոսները» կարողացան հաղթահարել խմբային փուլի արգելքը, սակայն 1/8 եզրափակիչում նրանց հաղթարշավը կասեցրին Չեխոսլովակիայի ֆուտբոլիստները: Հաջորդ մունդիալը, որին իր մասնակցությունը բերեց Կոստա Ռիկայի ընտրանին, 2002 թվականի կորեա-ճապոնական առաջնությունն էր: Կրկին C խումբ: Նույն խմբում հայտնված Թուրքիայի ընտրանին ևս հավաքեց 4 միավոր, բայց խփած և բացթողած գոլերի տարբերության պատճառով Կոստա Ռիկայի թիմը դուրս մնաց հետագա պայքարից: 2006 թվականին, երբ ֆուտբոլային աշխարհի ուշադրության կենտրոնում Գերմանիայում անցկացվող ԱԱ-նն էր, Կոստա Ռիկայի հավաքականը երեք խաղում միայն պարտություններ կրեց և զրո միավորով զբաղեցրեց վերջին տեղը: 2014 թվականի աշխարհի առաջնությունում Կոստա Ռիկան իսկապես անակնկալ մատուցեց՝ D խմբում զբաղեցելով առաջին հորիզոնականը և իրենից ետ թողնելով այնպիսի թիմերի, ինչպիսիք էին Ուրուգվայի, Իտալիայի, Անգլիայի հավաքականները: «Տիկոսները» հասան նույնիսկ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ հետխաղյա 11-մետրանոց հարվածներով պարտվեցին Նիդեռլանդների թիմին:

Ճանապարհ դեպի Ռուսաստան

Կոստա Ռիկան աշխարհի առաջնության որակավորման փուլում Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան գոտու խմբային փուլում 10 խաղից հավաքեց 16 միավոր և գրավեց երկրորդ տեղը: Որակավորման փուլի խաղերում երկու անգամ հաղթելով ԱՄՆ թիմին և բաց չթողնելով ոչ մի գնդակ:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները

«Տիկոսները» աշխարհի առաջնությունում հեշտ խմբում չեն, քանի որ մրցելու են Բրազիլիայի, Շվեյցարիայի թիմերի պես կայուն խաղ ցուցադրող թիմերի հետ, ինչպես նաև՝ Սերբիայի: Մունդիալը Կոստա Ռիկայի համար կմեկնարկի հունիսի 17-ին, երբ թիմը կմրցի Սերբիայի հետ: Հունիսի 22-ին կհանդիպեն Բրազիլիայի և Կոստա Ռիկայի ընտրանիները: Իսկ խմբի վերջին խաղում հունիսի 27-ին «տիկոսների» հակառակորդները կլինեն շվեյցարացիները:

Հավաքականը

Ֆուտբոլի հավաքականի վերջնական հայտացուցակի կազմում Կոստա Ռիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Օսկար Ռամիրեսը դեռևս չի կողմնորոշվել: Սակայն «տիկոսների» կազմում ֆուտբոլասերներին հայտնի է հիմնականում Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը: Թիմի մի փոքր մասն է հանդես գալիս եվրոպական առաջնություններում: Գլխավոր մարզիչը Կոստա Ռիկայի սահմաններից դուրս աշխատանքային մեծ փորձի չունի: Թիմը պարտվել է նախորդ գրեթե բոլոր ընկերական խաղերում:

Կոստա Ռիկան ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 25-րդ տեղում է:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբ

Ֆրանսիա

Ավստրալիա

Պերու

Դանիա

D խումբ

Արգենտինա

Խորվաթիա

Նիգերիա

Իսլանդիա

E խումբ

Բրազիլիա

Շվեյցարիա

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում