Սպորտ

«Մունդիալ-2018»-ից առաջ. վիկինգների գեղեցիկ սագայի շարունակությունը Ռուսաստանում. ԻՍԼԱՆԴԻԱ 

5 րոպեի ընթերցում

«Մունդիալ-2018»-ից առաջ. վիկինգների գեղեցիկ սագայի շարունակությունը Ռուսաստանում. ԻՍԼԱՆԴԻԱ 

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսլանդիայի ազգային թիմն իր պատմության մեջ առաջին անգամ մասնակցելու է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլին: Եվ հարց է առաջանում, ինչպիսի թիմ ունեն «վիկինգները», եթե տարվա 12 ամսից 8-ը երկիրը ձյունապատ է: Եվրոպայի վերջին առաջնությունից հետո ամենաշատը խոսվեց, պատմվեց հենց Իսլանդիայի հավաքականի խաղի, Իսլանդիայի հավաքականի երկրպագուների անվերապահ նվիրումի մասին: Աշխարհի այս առաջնության ամենակոլորիտային հանդիպումներից են լինելու Իսլանդիայի հավաքականի խաղերը, որտեղ կրկին հնչելու է արդեն ամբողջ աշխարհին հայտնի և մեծ մասսայականություն վայելող «հո՛ւհ» վանկարկումը:

Պատմական ակնարկ

Ֆուտբոլի Իսլանդիայի հավաքականն առաջին միջազգային հանդիպումն անցկացրել է 1930 թվականին, սակայն ՖԻՖԱ-ի կողմից ճանաչված առաջին հանդիպումը թվագրվում է 1947 թվականին: Իսլանդիայի հավաքականի «աստղային ժամը» համարվում է Եվրոպայի 2016 թվականի առաջնությունը Ֆրանսիայում: Հենց այստեղ 22 հասարակ աշխատող նախ նվաճեցին Եվրո-2016 ուղեգիր, հետո դուրս եկան խմբից, այնուհետ անհավանական հաղթանակ տոնեցին Անգլիայի ֆուտբոլի հավաքականի նկատմամբ և դուրս եկան Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ: Այստեղ «վիկինգները» զիջեցին Ֆրանսիային:

Աշխարհի այս առաջնության խաղերի տոմսերը ձեռք բերելու համար Իսլանդիայի բնակչության 20 տոկոսը հայտ էր ներկայացրել (կղզու բնակչությունը` 350 հազար մարդ): Աշխարհի առաջնությունը դիտելու համար Իսլանդիայից Ռուսաստան կգա 66 հազար երկրպագու:

Ճանապարհ դեպի Ռուսաստան

Իսլանդիայի հավաքականն ապացուցում է, որ կարելի է հաղթել առանց աստղաբաշխական աշխատավարձերի և ընդգծված առաջատարի: Իսլանդիայի ֆուտբոլի ազգային թիմը աշխարհի առաջնության եվրոպական որակավորման փուլում ընդգրկված էր I խմբում: «Վիկինգները» 10 խաղից 7-ում հաղթեցին, պարտություն կրեցին 2-ում և 1-ն ավարտեցի ոչ-ոքի: Հավաքելով 22 միավոր՝ Իսլանդիան խմբում գրավեց 1-ին տեղը՝ իրենից հետ թողնելով այնպիսին ուժեղ թիմերի, ինչպիսիք են Խորվաթիան և Ուկրաինան:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները

«Վիկինգների» նորամուտը մունդիալում կլինի հունիսի 16-ին: Եվ ոչ ավելի, ոչ պակաս Իսլանդիայի առաջին մրցակիցը ԱԱ-ի ֆավորիտ Արգենտինան է: Խաղը կկայանա Մոսկվայում: Հունիսի 22-ին Իսլանդիան կխաղա Նիգերիայի հետ Վոլգոգրադում: Իսկ խմբի վերջին խաղում «տղաները» կխաղան դեռևս որակավորման փուլի հակառակորդներից մեկի` Խորվաթիայի հավաքականի հետ:

Հավաքականը

«Վիկինգները» Ռուսաստան կժամանեն հետևյալ կազմով. դարպասապահներ`Հանես Հալդուրսոն(«Ռանդերս»), Ռունար Ռունարսոն («Նորշելան»), Ֆրեդերիկ Շրամ («Ռոսկիլե»), պաշտպաններ`Արի Սկուլասոն («Լոկերեն»), Հերդյուր Մագնուսոն («Բրիստոլ Սիթի»), Ռագնար Սիգուրդսոն («Ռոստով»), Կարի Արնասոն («Աբերդին»), Հոլմար Էյոլֆսոն («Լևսկի»),Սվերիր Ինգասոն («Ռոստով»), Բիրկիր Սևարսոն («Վալյուր»), Սամուել Ֆրիդոունսոն («Վոլերենգա»), կիսապաշտպաններ`Գյուլֆի Սիգորդսոն(«Էվերտոն»), Արոն Գունարսոն («Կարդիֆ Սիթի»), Էմիլ Հադլվրեդսոն («Ուդինեզե»), Բիրկիր Բյարնսոն («Աստոն Վիլա»), Յոհան Գուդմունդսոն («Բարնլի»), Օլաֆուր Սկուլասոն («Կարաբյուկսպոր»), Արնոր Տրաուստասոն («Մյոլմե»), Ռյուրիկ Գիսլասոն («Զանդհաուզեն»), հարձակվողներ`Ալվրեդ Ֆինբոգասոն («Աուգսբուրգ»), Բորն Սուգուրդսոն («Ռոստով»), Յոն Բեդվարսոն («Ռեդինգ»), Ալբերտ Գուդմունդսոն (ՊՍՎ):

Իսլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հայմիր Հադլգրիմսոնը թիմի «ղեկին է» 2013 թվականից, երբ գլխավոր մարզչի օգնականի պաշտոնից տեղափոխվեց մարզչի պաշտոնին: Հենց նրա գլխավորությամբ էր, որ Իսլանդիայի հիացրեց Եվրոպայի առաջնությունում: Իսկ թե ինչ կանեն հյուսիսեվրոպացիները այս ԱԱ-ին՝ կարելի է միայն ենթադրել: Չունենալով ոչ մի «գերաստղ», բայց ունենալով աշխարհի գուցե լավագույն երկրպագուներին` Իսլանդիան միանում է ԱԱ-ի գավաթի համար «մրցավազքին»:

Իսլանդիան ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 22-րդ տեղում է:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբ

Ֆրանսիա

Ավստրալիա

Պերու

Դանիա

D խումբ

Արգենտինա

Խորվաթիա

Նիգերիա

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում