Էմանուել Մակրոնն ավարտում Է նախագահական հնգամյակի առաջին տարին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում դիմավորում Է ընտրություններում իր հաղթանակի առաջին տարեդարձը: Մեկ տարի առաջ, հենվելով իր ստեղծած «Հառա՛ջ, հանրապետություն» վերկուսակցական շարժման վրա, նա համոզիչ հաղթանակ տարավ նախագահական արշավում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախագահ Մակրոնը քիչ բանով Է տարբերվում թեկնածու Մակրոնից,- ասում են նախագահի շրջապատում:- Նա միշտ երթային վիճակում Է եւ դադարներ չի սիրում»: Տակավին աշնանը նա ասում Էր, որ «բարենորոգումների ներգործությունը կարելի կլինի զգալ մեկուկես - երկու տարի հետո»:

Տնտեսության կանխատեսումները, սակայն, արդեն վերանայվել են դեպի մեծացում: 2017 թվականի արդյունքներով՝ տնտեսական աճը կազմել Է 2 տոկոս: Դա կրկնակի ավելի Է, քան նախորդ երեք տարում, երբ տնտեսությունն աճում Էր ընդամենը 1 տոկոսով: Նրան հաջողվել Է հասնել նաեւ գործազրկության նվազեցման: Աշխատատեղերի համար հերթը նվազել Է 33 հազարով: Նվազել Է բյուջեի պակասուրդը:

Այժմ այն ցածր Է համախառն ներքին արդյունքի 3 տոկոսից: Ինչպես նշում են գործարար փորձագետները, Եվրահանձնաժողովն այժմ պետք Է դադարեցնի տուգանային ընթացակարգերը , որոնք 2009 թվականից Ֆրանսիայի դեմ սկսվել Էին չափից դուրս մեծ պակասուրդի պատճառով:

«Ֆրանսիան վերադարձավ»,- հայտարարել Է Մակրոնը հունվարին Դավոսի համաշխարային տնտեսական համաժողովում: Այս գարնանը տրանսպորտում ծայր առած գործադուլներն ազդեցին նրա վարկանիշի վրա, բայց Մակրոնի ժողովրդայնության անկումն, ինչպես վկայում են առաջին տարվա արդյունքները, տեղի Է ունենում ավելի դանդաղ, քան նրա նախորդների մոտ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Քննչական կոմիտեն հերքում է քննիչների կողմից ոստիկանին ծեծի ենթարկելու մասին տեղեկությունը

Հայաստանի մարզերից հավաքված երաժշտական նոր ձայները՝ «Վարչաֆեստ 2026»-ի եզրափակչում

Օգոստոսի 24-ի միջոցառումների անոնս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջել է «Վարչաֆեստ»-ի շրջանակում բացված տաղավարներով

Գերմանիայի արտաքին գործերի նախարարը չի բացառել Իսրայելի դեմ ԵՄ նոր պատժամիջոցների կիրառումը

Իսրայելի պաշտպանության բանակը կրակ է բացել Սիրիայի հարավում գտնվող զինված արմատականի ուղղությամբ

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»

Սամարայի մարզում «Օզոն» ընկերության պահեստի վրա հարձակումից հետո ավելի քան 500 աշխատող է տարհանվել

Սպիտակում մեկնարկել է «ՖՐԵՍԿՈ» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական 13-րդ փառատոնը

Սև ծովում անօդաչուն հարվածել է թուրքական ընկերության կողմից շահագործվող նավին, կա անհետ կորած