Շառլ Ազնավուրի հրապարակում բացվեց Հենրիկ Մալյանի աստղը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ անվանի ռեժիսոր Հենրիկ Մալյանի աստղն այսուհետև կզարդարի Շառլ Ազնավուրի հրապարակը: Հուլիսի 12-ին Երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնի շրջանակում տեղի ունեցավ Մալյանի աստղի հանդիսավոր բացման արարողությունը:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գևորգյանցը նշեց, որ երբ ասում ենք Հենրիկ Մալյանի անունը, միանգամից հիշում ենք «Մենք ենք, մեր սարերը», «Նվագախմբի տղաները» և նրա այլ կինոնկարները:

«Այդ բոլոր ֆիլմերը մեր երկրի պատմությունն են: Նա մաեստրո է, որի հետ մենք փորձում էինք ընկերություն անել: Կյանքում շատ համեստ, ամաչկոտ մարդ էր: Եթե այստեղ կանգնած լիներ, կամաչեր, գլուխը կիջեցներ»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Ռուբեն Գևորգյանցը:

Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ով աշխատել է Հենրիկ Մալյանի հետ, նշեց, որ աստղը զարդարում է քաղաքը և արտահայտում բոլորի սերը վարպետի նկատմամբ:

«Հենրիկ Մալյանը ժողովրդի սիրտն է նվաճել: Նրա ֆիլմերը սիրված են արդեն քանի՜ սերունդ: Նա ստեղծագործական կյանքով ապրող անհատականություն էր»,-նշեց Տիգրան Մանսուրյանը:

ՀենրիկՄալյանը ծնվել է 1925 թվականին Վրաստանում: 1942-45 թթ. Թբիլիսիի գործարաններից մեկում աշխատել է որպես գծագրող և կապալառուի օգնական: 1951-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, 1953-ին` Մոսկվայի թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բարձրագույն դասընթացը: 1951-54 թթ. ռեժիսոր է եղել Երևանի տարբեր թատրոններում: 1954-88 թթ. աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: Հեղինակել է բազմաթիվ սիրված ֆիլմեր՝ այդ թվում՝ «Նվագախմբի տղաները», «Եռանկյունի», «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք» և այլ կինոնկարներ:

Հայերեն

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել

Այսօր երեկոյան և գիշերը ՀՀ ողջ տարածքում ձյուն կտեղա, երեք մարզերում սպասվում է բուք

Հայաստանը ՄԻԵԴ և ԱՄԴ կներկայացնի լրացուցիչ ապացույցներ և պահանջներ Բաքվում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարությունների առնչությամբ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները