Միացյալ Նահանգներ

Մակրոնը Պատվո լեգեոնի շքանշանով է պարգևատրել Ռոբերտ Դե Նիրոյին և Մարտին Սկորսեզեին

1 րոպեի ընթերցում

Մակրոնը Պատվո լեգեոնի շքանշանով է պարգևատրել Ռոբերտ Դե Նիրոյին և Մարտին Սկորսեզեին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Պատվո լեգեոնի շքանշան է հանձնել ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոյին և ռեժիսոր Մարտին Սկորսեզեին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Franceinfo պարբերականը։

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել «Վիլլա Ալբերտին» Ֆրանսիայի մշակութային կենտրոնում՝ Նյու Յորքում, որտեղ Մակրոնը մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին։

Արվեստի գործիչները պարգևներին արժանացել են «կինոյին նվիրվածության և դրա պահպանման» համար։ Ընդունելությանը ներկա է եղել նաև դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն:

Թե՛ Դե Նիրոն, թե՛ Սկորսեզեն նախկինում արդեն պարգևատրվել են այդ շքանշանով. Դե Նիրոն շքանշանի ասպետ է դարձել 1997 թվականին, իսկ Մարտին Սկորսեզեն՝ 1998 թվականին, ինչից հետո 2005-ին դարձել է այդ շքանշանի սպա։

Իսկ այժմ կայացած հանդիսավոր արարողության ժամանակ Դե Նիրոյին շնորհվել է այդ շքանշանի սպայի, իսկ Սկորսեզեին՝ Բարձրագույն սպայի կարգավիճակ. դա նախավերջինն է պարգևատրության հինգ աստիճաններից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում