Կինո

«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

1 րոպեի ընթերցում

«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով

Ամերիկյան «Աստղային պատերազմներ»-ի նկարահանումներում ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի օգտագործած օրիգինալ լուսային թուրը աճուրդում վաճառվել է 3.75 միլիոն դոլարով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Hollywood Reporter թերթը։

Դա հենց այն լուսային թուրն է, որով Սքայուոքերը մենամարտել է Դարթ Վեյդերի հետ՝ 1980 թվականին նկարահանված «Աստղային պատերազմներ. Էպիզոդ V՝ Կայսրությունը հասցնում է պատասխան հարված» ֆիլմում։

Այս գործարքով սահմանվել է «Աստղային պատերազմներ»-ի նկարահանումներում օգտագործված ռեկվիզիտի նոր ռեկորդ։ Թուրը նախապես գնահատվել էր 1 միլիոն դոլար և փորձագետներն ակնկալում էին, որ նրա գինը կհասնի առավելագույնը 2 միլիոն դոլարի։

Մինչ այդ առավել մեծ գումար էր վճարվել X-wing կործանիչի օրիգինալ մոդելի համար, որը 1977 թվականին օգտագործվել էր «Աստղային պատերազմներ»-ի առաջին ֆիլմում տեղ գտած տիեզերական մարտի դրվագի նկարահանման ժամանակ։ 2023 թվականի հոկտեմբերին այն վաճառվել էր 3 միլիոն 135 դոլարով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում