Մշակույթ

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է կինոարտադրության աջակցության պետական դրամաշնորհների մրցույթ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարել է կինոարտադրության աջակցության պետական դրամաշնորհների մրցույթ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է 2026 թվականին կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու մրցույթ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Մրցույթն անցկացվում է կարճամետրաժ և լիամետրաժ ֆիլմերի ստեղծման նպատակով՝ խաղարկային, վավերագրական և անիմացիոն անվանակարգերում:

ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցության ընդհանուր բյուջեն կազմում է  ավելի քան 272 մլն ՀՀ դրամ։

Կարճամետրաժ ֆիլմերի համար նախատեսված պետական ֆինանսավորման մասնաբաժինը  կազմում է 35 տոկոս՝ շուրջ 95 մլն ՀՀ դրամ:

Մրցույթի պայմանները՝ այստեղ։ 

Լիամետրաժ ֆիլմերի համար նախատեսված պետական ֆինանսավորման մասնաբաժինը կազմում է 65 տոկոս՝ շոջրջ 177 մլն ՀՀ դրամ:

Մրցույթի պայմանները՝ այստեղ։ 

Հայտերն ընդունվում են հայտարարության հրապարակմանը հաջորդող 30 օրացուցային օրվա ընթացքում:

Միաժամանակ, Հայաստանի կինոյի հիմնադրամը հայտարարում է անկախ մասնագետների տվյալների շտեմարանի համալրման   բաց կանչ։ Մրցութային կարգով ընտրված գնահատող փորձագետները կարող են ընդգրկվել ժյուրիի կազմում:

Մասնակցության պայմանները՝ այստեղ։ 

Անկախ մասնագետների հայտերի ընդունման վերջնաժամկետ չի սահմանվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում