Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
1 րոպեի ընթերցում

Նոր Զելանդացի դերասան Սեմ Նիլը մահացել է թոքաբորբի հետևանքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, լուրը հաստատել է նրա գործակալը։
78-ամյա Սեմ Նիլը, որը հատկապես հայտնի էր «Jurassic Park» և «The Piano» ֆիլմերում կերտած դերերով, մահացել էր հուլիսի 13-ին Սիդնեյի հիվանդանոցում։
Դերասանի սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ ընտանիքը հայտնել է, որ դերասանը մահացել է Սիդնեյում՝ «հանկարծակի և անսպասելի»։
Մի քանի տարի առաջ նրա մոտ արյան քաղցկեղ էր հայտնաբերվել, որը տարիների բուժումից հետո հաղթահարվել էր։ Նրա ընտանիքի հայտարարության մեջ նշվում է, որ մահվան պահին նա «քաղցկեղ չուներ»։
Նիլի դերասանական կարիերան հարուստ է տարբեր ֆիլմերով, այդ թվում՝ «Peaky Blinders», «The Hunt for Red October» և «Omen III: The Final Conflict»։