Մշակույթ

Երևանում կկայանա Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմի պրեմիերան

1 րոպեի ընթերցում

Երևանում կկայանա Շառլ Ազնավուրին նվիրված ֆիլմի պրեմիերան

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում նոյեմբերի 17-ին կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են «Ազնավուր» հիմնադրամից՝ մանրամասնելով, որ ֆիլմի պրեմիերային մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել գլխավոր դերակատար Թահար Ռահիմը։ 

Հատուկ պատվիրակության կազմում են Շառլ Ազնավուրի դուստրը՝ Կատյա Ազնավուրը, նրա ամուսին Ժան Ռաշիդ Կալուշը, ով ֆիլմի պրոդյուսերներից է, ռեժիսոր Մեհդի Իդիրը, պրոդյուսերներ՝ Էրիկ և Նիկոլա Ալթմայերները և այլ հյուրեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում