Հայաստան

Երևանի մետրոյում կհնչեն Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները

1 րոպեի ընթերցում

Երևանի մետրոյում կհնչեն Շառլ Ազնավուրի ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծն շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Երևանի մետրոյում կհնչեն մաեստրոյի լավագույն ստեղծագործություններից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ այս նախաձեռնության շրջանակում հնարավորություն կլինի լսել նաև Ազնավուրին նվիրված հատուկ ստեղծագործություն՝ «Jamais» («Երբեք») երգը։

Երգի խոսքերի հեղինակը Բատիստ Ֆոմերն է, երաժշտության հեղինակը՝ երիտասարդ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը։

Երգը կատարվում է հայտնի արտիստների կողմից՝ Ֆրանսիայից և Հայաստանից․ Հելեն Սեգարա, Ժուլիեն Դասեն, Ջուլիանա Գրիգորյան, Սոնա Ռուբենյան, Գևորգ Հակոբյան,Մաշա Մնջոյան, Աննա Խաչատրյան, Արամ MP3, Հովհաննես Այվազյան, Էրիկ Կարապետյան;

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում