Երևանի կենդանաբանական այգու գետաձի Մանուկը էֆթանազիայի կենթարկվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգու 28-ամյա գետաձին` Մանուկը, էֆթանազիայի կենթարկվի՝ համաձայն Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի համապատասխան կանոնակարգի։ Երևանի կենդանաբանական այգու պաշտոնական կայքում նշվում է, որ թեև համարվում է, որ գետաձիերի կյանքի տևողությունը կարող է հասնել 40 տարու, հայտնի է նաև, որ այս կենդանիները երկար կյանք չեն կարող ունենալ սեղանատամների քայքայումից հետո։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մանուկը վերջին տարիներին պարբերաբար բուժում է ստացել. կենդանաբույժների հետևողական և հոգատար վերաբերմունքի շնորհիվ հնարավոր դարձավ կենդանու կյանքը երկարացնել ևս մի քանի տարով։ Սակայն վերջին օրերին գետաձին շատ թույլ է, հրաժարվում է սնունդ ընդունել. ծերացած օրգանիզմն այլևս չի պայքարում հիվանդության դեմ։

Մանուկ գետաձին Երևանի կենդանաբանական այգու ամենահին բնակիչներից մեկն է. Երևան է բերվել 1989-ին՝ 2 տարեկան հասակում, Նիկոլաևի կենդանաբանական այգուց:

Հայտնի է այս կենդանիների 2 տեսակ՝ Սովորական գետաձի (Hippopotamus amphibious) և Լիբերիական կամ թզուկ գետաձի (Choeropsisliberiensis): Երևանի կենդանաբանական այգու գետաձիերը Սովորական գետաձիեր են: Այս տեսակը գրանցված է Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ) Կարմիր ցանկում՝ «խոցելի» կարգավիճակով:

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը