Աշխարհ

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Լիբանանի և  Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Լիբանանն ու Իսրայելը Վաշինգտոնում հունիսի 23-ին սկսել են բանակցությունների նոր փուլը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  ինչպես փոխանցում է  Reuters-ը, այս մասին հայտարարել է  Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը։

 «Այսօր և առաջիկա օրերին մենք սկսում ենք բանակցությունների նոր փուլ, որը, հուսով ենք, վճռորոշ կլինի մեր երկրի և մեր ժողովրդի օգտին ցանկալի արդյունքի հասնելու համար», - նշել է նա X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ։

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը հայտարարել է, որ բանակցություններին կմասնակցեն երկու երկրների ռազմական և քաղաքական պատվիրակներ, որոնց նպատակն է նպաստել կողմերի միջև համապարփակ խաղաղության և անվտանգության համաձայնագրի կնքմանը:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում