Երևան

Ավինյանն առաջարկել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները իրականացնել նաև հանգստյան օրերին

2 րոպեի ընթերցում

Ավինյանն առաջարկել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները իրականացնել նաև հանգստյան օրերին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարծում է, որ Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթանում են բավականին լավ տեմպով, սակայն բոլոր տեսակի ռիսկերից խուսափելու համար կապալառուներին առաջարկել է աշխատանքային գրաֆիկն այնպես կազմակերպել, որ դրանք չդադարեն անգամ հանգստյան օրերին։

«Որպեսզի վստահ լինենք, որ սահմանված ժամկետներում կհասցնենք  ավարտել աշխատանքները, կապալառուներին խնդրում եմ գրաֆիկն այնպես կազմակերպել, որ աշխատանքները շարունակվեն նաև  ոչ աշխատանքային օրերին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի ավագանու նիստի ժամանակ, պատասխանելով ավագանու անդամներից մեկի հարցին, թե արդյոք Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները շարունակվելու են նաև հանգստյան օրերին, ասաց Ավինյանը։ 

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 17-ից մինչև օգոստոսի 29-ն այն երթևեկության համար փակ է։  Նախատեսվում է իրականացնել կամրջի հիմնանորոգում՝ ներառյալ երթևեկելի մասի և հետիոտնային հատվածների վերականգնում, դեֆորմացիոն կարերի ու ջրահեռացման համակարգերի նորացում, ջրամեկուսացման աշխատանքներ, կամրջային թռիչքային կառուցվածքների և հենարանների վերականգնում, ինչպես նաև անվտանգության և կազմակերպչական միջոցառումների իրականացում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում