Երևան

Երևանի ավագանին Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ անվանափոխելու որոշում ընդունեց

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանին Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ անվանափոխելու որոշում ընդունեց

Երևանի ավագանին ընդունել է Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ անվանափոխելու որոշում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է Երևանի ավագանու հունիսի 23-ի նիստում։

Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ անվանափոխելու որոշման նախագիծն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի մեջ։

Նիստի մեկնարկին ավագանու մի խումբ անդամներ առաջարկեցին հարցը դարձնել զեկուցվող և քննարկել։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն առաջարկը դրեց քվեարկության, սակայն առաջարկը մերժվեց ավագանու քվեարկությամբ։

Այնուհետև ավագանին քվեարկությամբ հաստատեց բոլոր չզեկուցվող հարցերը, այդ թվում՝ Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ անվանափոխելու հարցը։

Նախագծում նշված է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում