Երևան

Ավինյանը հանձնարարել է մինչև աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումը

1 րոպեի ընթերցում

Ավինյանը հանձնարարել է մինչև աշուն Երևանում իրականացնել ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է մինչև ընթացիկ տարվա աշուն իրականացնել մայրաքաղաքում առանձնացված ավտոբուսային երկու հիմնական ուղեգծերի կահավորումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուներին նման հանձնարարական է տվել հունիսի 22-ի գործակարգավարական նիստում։

«Մենք արդեն բազմաթիվ քննարկումներ ունեցել ենք, փորձարկումներ արել ենք։ Առաջին փուլով՝ ցանկալի է մինչև աշուն, եթե դա իրատեսական կլինի, իրականացնել առանձնացված ավտոբուսային երկու հիմնական գծերի կահավորումը, այսինքն՝ գծանշումների իրականացումը։ Այդ ուղեգծերն էլ արդեն մոտավոր ունենք, երկու տարբեր ուղեգծեր»,-ասել է Ավինյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում