Աշխարհ

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Վերջին մի քանի օրերի ընթացքում Ֆրանսիայում քառասուն մարդ է խեղդվել՝ փորձելով գետերում և ջրանցքներում լողալով զովանալ ռեկորդային շոգից։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն։ 

Ըստ աղբյուրի՝ ռեկորդային բարձր ջերմաստիճանի ալիքը տարածվել է եվրոպական մի շարք երկրներում՝ ընդգրկելով Մեծ Բրիտանիան, Իտալիան, Շվեյցարիան և Իսպանիան։ Շոգի պատճառով խափանվել է դպրոցների աշխատանքը, փակվել են զբոսաշրջային վայրերը, այդ թվում՝ Էյֆելյան աշտարակը։

 Ըստ «Meteo France» օդերևութաբանական ծառայության՝ Ֆրանսիան հունիսի 23-ին գրանցել է ռեկորդային ամենատաք օրը, երբ երկրի հարավ-արևմուտքում գտնվող մի քաղաքում ջերմաստիճանը հասել է 44.3 աստիճան Ցելսիուսի։ 

Ծառայության տեղեկատվությամբ՝ Ֆրանսիայի 54 դեպարտամենտներում հայտարարվել է տագնապի կարմիր ռեժիմ, ինչն աննախադեպ երևույթ է։ 

Ամբողջ երկրում մարդիկ փորձում են զովանալ ջրանցքներում և գետերում լողալով։

Կառավարության արտակարգ նիստում երկրի վարչապետը տխուր աղետ է համարել ջրահեղձության դեպքերը՝ նշելով, որ հունիսի 18-ից ի վեր մահացել է 40 մարդ, որոնց մեծ մասը՝ երիտասարդներ։ 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում