Քաղաքականություն

Զորահանդեսը՝ հաշվետվություն. հրետանային համազարկով հարգանքի տուրք մատուցվեց բոլոր նահատակների հիշատակին

2 րոպեի ընթերցում

Զորահանդեսը՝ հաշվետվություն. հրետանային համազարկով հարգանքի տուրք մատուցվեց բոլոր նահատակների հիշատակին

Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը հաշվետվություն է քաղաքացիներին, թե ինչ է արվել վերջին տարիներին ՀՀ պաշտպանունակության բարձրացման համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ։

«Այս հաշվետվության հասցեատեր են նաև մեր նահատակները, ում զոհողությունների գնով, ում կյանքի գնով, Հայաստանի Հանրապետությունն այսօր պետություն է ավելի քան երբևէ, անկախ է ավելի քան երբևէ, ինքնիշխան է ավելի քան անվտանգ է ավելի քան երբևէ»,-ասաց Փաշինյանը՝ հայտարարելով մեկ րոպե լռությամբ ու հրետանային համազարկով հարգանքի տուրք՝ բոլոր նահատակների հիշատակին։

«Հայաստանի Հանրապետությունը սերտել է պատմության դասերը, Հայաստանի Հանրապետությունը սերտել է բանակի պատմության դասերը, և այսօր դուք տեսնում եք, տեսնելու եք այդ ամենի առարկայական արդյունքը, Հայաստանի Հանրապետության նոր բանակը՝ նոր սպառազինությամբ և տեխնիկայով, նոր համազգեստով, նոր գաղափարաբանությամբ, նոր զինանշանով, նոր հոգեբանությամբ և նոր մարտունակությամբ։

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր պաշտոնյաներին, զինծառայողներին, մասնավոր հատվածի ընկերություններին, մեր բոլոր միջազգային գործընկերներին,  ովքեր ներդրում են ունեցել մեր նոր բանակի ձևավորման գործում։

Շնորհակալություն եմ հայտնում նաև Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող, հսկիչ դրամարկղային կտրոն պահանջող և ստացող բոլոր քաղաքացիներին, բոլոր մարդկանց, ում գեներացրած հարկերի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կարող է իրեն թույլ տալ ունենալ նոր, ժամանակակից, պաշտպանունակ և ուժեղ բանակ»,-ընդգծել է Փաշինյանը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում