Երևանի ավագանու հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 8-ին
1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանում հունիսի 23-ին մեկնարկել է ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նիստի օրակարգի նախագծում ընդգրկված 46 հարցերից, ընդամենը մեկն է զեկուցվող:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մինչ օրակարգին անցնելը նշեց, որ Երևանի ավագանու 7-րդ նստաշրջանի հերթական նիստը կգումարվի սեպտեմբերի 8-ին:
Ավագանու մի խումբ անդամներ Երևանի քաղաքապետին առաջարկեցին զեկուցվող դարձնել նաև Երևանի Ամիրյան փողոցը Պապ թագավորի անվամբ անվանափոխելու հարցը։ Քաղաքապետը հարցը դրեց քվեարկության, սակայն ավագանին քվեարկությամբ մերժեց առաջարկը. հարցը մնաց չզեկուցվող հարցերի շարքում։
Կարդացեք հոդվածը` Español