Երևան

Երևանի փոխքաղաքապետն անդրադարձել է ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքին

1 րոպեի ընթերցում

Երևանի փոխքաղաքապետն անդրադարձել է ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքին

Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն անդրադարձել է հունիսի 23-ին Երևանի ավագանու նիստի ժամանակ ավագանու իշխանական և ընդդիմադիր անդամների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին, որի պատճառով նիստը կես ժամով ընդմիջվել էր։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փամբուխչյանը նախ ներողություն է խնդրել տեղի ունեցածի համար, այնուհետև ներկայացրել է պատճառը, թե ինչու է այդ միջադեպը տեղի ունեցել։ 

«Իրական պատճառներից մեկն այն է, որ «Մայր Հայաստան» կոչվող խմբակցությունը, որն արդեն իսկ մասնատվել է Ռոբերտ Քոչարյանի և Գագիկ Ծառուկյանի միջև, փորձեց հերթական սադրանքն անել։ Այդ սադրանքների ականատեսը դուք բազմիցս եղել եք, երբ նրանք, չգրանցվելով, չունենալով տղամարդկություն, որպեսզի գան և ամբիոնից կանգնեն ու ելույթներ ունենան,  անընդհատ ռեպլիկներով միջամտում են ելույթ ունեցող անձանց՝ որոշ դեպքերում վիրավորական տոնով։ Եվ ես կարծում եմ, որ նրանց պետք է իրենց տեղը ցույց տրվեր»,- ասել է Փամբուխչյանը։

Մանրամասները՝ տեսանյութում 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում