Սպորտ

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

1 րոպեի ընթերցում

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

Հյուսթոն, ԱՄՆ

Մարզադաշտ «Հյուսթոն»

 K խումբ, երկրորդ տուր

Պորտուգալիա-Ուզբեկստան` 5:0

Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային թիմը երկրորդ տուրում գերխոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` պորտուգալացիները 5 անպատասխան գնդակ ուղարկեցին ուզբեկների դարպասը: Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Ռոնալդուն, մեկական անգամ աչքի ընկան Նունու Մենդեշն ու Ռաֆայել Լեաուն: Ուզբեկներից ինքնագոլ խփեց  դարպասապահ Աբդուվոհիդ Նեմատով: Այս հաղթանակից հետո Պորտուգալիան գլխավորում է մրցաշարային աղյուսակը 4 միավոր: 3 միավոր ունի Կոլումբիան: Մեկ միավոր է վաստակել Կոնգոն և միավոր չունի Ուզբեկստանը: Վերջին տուրում Պորտուգալիան կխաղա Կոլումբիայի հետ:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում