Հասարակական

ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները

Ուգանդայի և Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետության (ԿԴՀ) հետ ցամաքային սահման ունեցող երկրները գտնվում են Էբոլա տենդի տարածման ռիսկի գոտում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ռուսաստանի գրասենյակում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ԿԴՀ-ում և Ուգանդայում Էբոլայի բռնկման հետ կապված իրադրությունը հայտարարել է արտակարգ և այլ երկրների համար վտանգ ներկայացնող։ ԱՀԿ-ն վիրուսի տարածման տարածաշրջանային ռիսկը գնահատում է որպես բարձր։

«Այս երկրների հետ ցամաքային սահմաններ ունեցող պետությունների համար ռիսկը որպես բարձր է գնահատվում բնակչության մշտական ​​շարժունակության պատճառով, որը կապված է անդրսահմանային առևտրի և օգտակար հանածոների արդյունահանության, Բունդիբուգիո վիրուսի դեմ պայքարի հնարավորությունների ու փորձի տարբերությունների հետ, ինչպես նաև դրա դեմ պայքարի պատրաստվածության մակարդակի հետ», - ասել են գործակալությանը։

Դրա հետ մեկտեղ ԱՀԿ-ում ընդգծել են, որ Աֆրիկյան տարածաշրջանի մնացած մասի համար և գլոբալ մակարդակով ռիսկը գնահատվում է որպես ցածր։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում