Ալեքսանդր Լուկաշենկո. «Ինքնիշխանությունն ու անկախությունը չի վաճառվում գազով ու նավթովե

1 րոպեի ընթերցում

ՄԻՆՍԿ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ լի է հանրապետության առջեւ ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու վճռականությամբ: «Ինքնիշխանությունն ու անկախությունը չի վաճառվում բնական գազով ու նավթով, ես գիտեմ դրա հետեւանքներըե,- ասել է Լուկաշենկոն՝ հավատացյալների առջեւ ելույթ ունենալով Սուրբ հոգու մայր տաճարում: «Ինքնիշխանությունն ու անկախությունը սրբազան են: Մենք հպարտ ժողովուրդ ենք, եւ ես՝ որպես անկախ երկրի պետության առաջին ղեկավար, չեմ կարող թույլ տալ մեր անկախության կորուստըե,- նշել է Բելառուսի նախագահը: Նա ընդգծել է, որ «մենք կդիմակայենք բոլոր հարձակումներին ու ճնշմանըե: «Մենք գիտենք՝ ինչ են մեզանից ուզում հակառակորդները, եւ գիտենք գինն այն բանի, ինչը մեզնից ուզում են բարեկամները: Դուք ականատեսն եք, թե ինչ է կատարվում մեր բարեկամների նկատմամբե,- ասել է Լուկաշենկոն: Նա հավաստիացրել է, որ բելառուս ժողովուրդը հիմնախնդիրներ չի ունենա երկրի էկոնոմիկայում: «Դուք չեք զգա այն լարվածությունը, որը ծայր է առնում տնտեսական իրադրության կապակցությամբ: Մենք լի ենք մեր առջեւ ծառացած բոլոր հիմնախնդիրները հաղթահարելու վճռականությամբ... Ես կպաշտպանեմ մեր նվաճումներըե,- հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները