Քաղաքականություն

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Բելառուսի նախագահը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսի ժողովրդի և անձամբ իր անունից շնորհավորել է Հայաստանի ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ըստ Բելառուսի նախագահի պաշտոնական կայքում տեղ գտած շնորհավորական ուղերձի՝ Լուկաշենկոն նշել է, որ Հայաստանի ինքնիշխանության ձեռքբերման 35-ամյակը խորհրդանշում է հայ ժողովրդի՝ ազատ և ինքնուրույն զարգացման, հարուստ մշակույթի պահպանման ձգտումը։

Բելառուսի նախագահն ընդգծել է, որ այսօր, երբ աշխարհը բախվում է լուրջ մարտահրավերների, առավել արժեքավոր են ժամանակի փորձությունն անցած բարեկամական կապերը։

«Մինսկին և Երևանին միավորում են ոչ միայն պատմության ընդհանուր էջերը, այլև ժողովուրդների միջև անկեղծ համակրանքը, որը բաց և կառուցողական գործընկերության ամուր հիմքն է»,- ասվում է շնորհավորական ուղերձում։

Լուկաշենկոն Հայաստանի ժողովրդին մաղթել է կայունություն և վստահություն վաղվա օրվա նկատմամբ։

«Թող յուրաքանչյուր տանը տիրեն համերաշխությունն ու ուրախությունը»,- հավելել է Բելառուսի նախագահը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում